ՌԴ ջավախահայերը մտադիր են ստեղծել Վրաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտե

PanARMENIAN.Net -
«Վրաստանի իշխանությունները վերջերս մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքեցին ամերիկացի կոնգրեսական, դեմոկրատ Ռիչարդ Գեֆհարդտի հետ, որի համաձայն այդ կոնգրեսականի ընկերությունը զբաղվելու է Վաշինգտոնում Վրաստանի իշխանությունների լոբբինգով: Ըստ փաստաթղթերի, որ ընկերությունը ներկայացրել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտ, պայմանագրի աժեքը մոտ կես միլիոն դոլար է: Ընկերությունը պարտավորվում է լոբբինգ վարել ի նպաստ Վրաստանի իշխանությունների եւ նրանց հարաբերությունների Կոնգրեսում եւ գործադիր մարմիններում»,-ասվում է Ռուսաստանի ջավախահայերի ուղերձում:



Այս կապակցությամբ ՌԴ ջավախահայերը նմանատիպ խնդրանքով դիմում են ՌԴ իշխանություններին, որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի, որպեսզի նրանք քննարեն ՌԴ-ում Վրաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության կոմիտե ստեղծելու հնարավորությունը:



«Հավաստիացնում ենք, որ այս կոչը հիմնված է բազմաթիվ կոչերի եւ հրապարակումների վրա, որոնք հրապարակվել են անկախ ԶԼՄ-ներում եւ որտեղ պարզորոշ երեւում է, թե ինչ աղետալի վիճակում են գտնվում Վրաստանում գտվող ազգային փոքրամասնությունները: Մենք նաեւ հավաստիացնում ենք, որ մեր դիմումը անջատողական նպատակներ չունի, այլ լոկ ենթադրում է ազգային փոքրամասնությունների շահերի եւ իրավունքների պաշտպանություն եւ լոբբինգ իշխանական կառույցներում»,-ասվում է ՌԴ ջավախահայերի ուղերձում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---