Թուրքական լոբբին չկարողացավ հետ համոզել ամերիկացի կոնգրեսականներին 5 մարտի 2010 - 01:47 AMT PanARMENIAN.Net - Չնայած ռազմական ընկերակցությունների կողմից օժանդակվող թուրքական կառավարության լուրջ լոբբիին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) հայտարարության մեջ: «Այսօր ճշմարտությունը հաղթանակեց, իսկ հնարավոր ցեղասպանությունների նախազգուշացումը ստացավ իր շարունակությունը: Մենք երխատապարտ ենք կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանին եւ բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր հանդես եկան բանաձեւի ընդունման կողմից, որի հեղինակները կոնգրեսականներ Ադամ Շիֆֆը, Մարկ Քըրքն ու Ֆրենք Պալլոուն են»,- հայտնել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ԱՄՆ հայ համայնքը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսին այն մասին, որ Ամերիկայի հայերը միահամուռ են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին հավանություն տալու իրենց կոչում: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |