La Stampa. Հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն են եղել

PanARMENIAN.Net - Դեմոկրատները նախագահ Օբամային անհարմար վիճակի մեջ դրեցին` ընդունելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, գրում է Մաուրիցիո Մոլինարին La Stapma թերթում: Բանաձեւին կողմ են քվեարկել դեմոկրատները, դեմ` երկկուսակցական կոալիցիան: Քվեարկության ժամանակ Ներկայացուցիչների պալատում են գտնվել Անկարայի եւ Երեւանի դեսպանները, ինչպես նաեւՀայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների պատվիրակությունները: Թուրքական դեսպանն այդ գործընթացից հետո ետ է կանչվել Անկարա «խորհրդակցության նպատակով», իսկ Թուրքիայի վարչապետը բանաձեւի ընդունումից մի քանի րոպե անց հանդես է եկել հայտարարությամբ, որում անհանգստություն է արտահայտել, թե քվեարկությունը կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ խոչընդոտել Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցմանն ուղղված ջանքերին: ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին քննադատել է բանաձեւի ընդունումը եւ հույս հայտնել, որ Ներկայացուցիչների պալատն այն չի ընդունի, նշում է La Stampa-ն:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---