Կոնգրեսականների որոշումը խաթարում է Օբամայի ռազմավարությունը Թուրքիայի ուղղությամբ 5 մարտի 2010 - 22:24 AMT PanARMENIAN.Net - Հինգշաբթի օրն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործած Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Այս փաստաթուղթը լուրջ փորձություն կդառնա Թուրքիայի հետ գործընկերությունն ամրապնդելու Օբամայի քաղաքականության համար, գրում է The Financial Times-ը: Սպիտակ տան արտաքին քաղաքական ռազմավարության մեջ Թուրքիան կարեւոր տեղ է զբաղեցնում: Ամերիկյան դիվանագետները ելնում են նրանից, որ թուրքական բանակը ՆԱՏՕ-ի անդամների շարքում թվով երկրորդն է, Անկարայի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում աճում է (դրա հետ մեկտեղ միջազգային ասպարեզում նրա ինքնավստահությունը), Թուրքիայի տարածքում տեղակայված են կարեւոր ամերիկյան բազաներ: ԱՄՆ-ում այդ երկրի քաղաքական համակարգն ընդօրինակելի են համարում «մահմեդական աշխարհի մեծամասնության համար»: Բացի դրանից, ԱՄՆ-ն փորձում է ստանալ Անկարայի աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ որոշվում է Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը: «Ամենայն հավանականությամբ Թուրքիայի ժողովրդին բարդ եւ ցավալի գործընթաց է սպասվում, բայց արդյունքում այն կամրապնդի թուրքական ժողովրդավարությունը եւ ավելի կամրապնդի Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունները»,- մեկնաբանել է բանաձեւի ընդունմանը կողմ քվեարկած հանձանաժողովի նախագահ Հովարդ Բերմանը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կարծիքով ԱՄՆ Կոնգեսի ստորին պալատում ամբողջական կազմով բանաձեւի քննարկման հարցը դեռ չի որոշվել: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |