AGBU-ն ողջունում է Հայոց ցեղասպանության ճանաչումը Շվեդիայի խորհրդարանի կողմից

AGBU-ն ողջունում է Հայոց ցեղասպանության ճանաչումը Շվեդիայի խորհրդարանի կողմից

PanARMENIAN.Net - Հայ ընդհանուր բարեգործական միության (AGBU) Եվրոպական խորհուրդը ողջունում է Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ ասորիների, խալդերի ու Պոնտոսի հույների ցեղասպանությունների ճանաչումը:

Երբ Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց բանաձեւը, Թուրքիան ետ կանչեց Շվեդիայում իր դեսպանին եւ չեղյալ հայտարարեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը:

«Մենք ողջունում ենք Շվեդիային Հայոց ցեղասպանության հարցում իր որդեգրած սկզբունքային ու կառուցողական վերաբերմունքի համար»,-ասել է Հայ ընդհանուր բարեգործական միության Եվրոպական խորհրդի անդամ Նիկոլաս Դավիթյանը:

Այդ քվերակությունը հաջորդեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում մարտի 4-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, չնայած թուրքական կառավարության ուժգին ճնշմանը: Բանաձեի ընդունումից հետո Թուրքիան նույնպես ետ կանչեց իր դեսպանին:

Հայոց ցեղասպանության ճանաչումը Շվեդիայում եւ ԱՄՆ-ում Թուրքիային հասցեագրված կոչ է`փոխել Հայաստանի վերաբերմունքը Հայաստանի եւ ընդհանուր առմամբ հայերի հանդեպ, հաղորդում է AGBU-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---