Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը երկրում քաղաքական ճգնաժամ է առաջացրել14 մարտի 2010 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները ճանաչող որոշումը երկրի քաղաքական կյանքում զգալի ճգնաժամի է հանգեցրել, գրում է Assyrian International News Agency-ն (AINA): Ինչպես հայտնում է գործակալությունը, 2006-ի ազգային ընտրություններում իր հաղթանակից մեկ շաբաթ առաջ Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդը խոստացել էր, որ ճանաչելու է Ցեղասպանությունը: Այս փաստը հակասություններ է առաջացրել Ռայնֆելդի եւ երկրի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտի միջեւ, որը թուրքական դիրքորոշման կողմնակիցն է: «Բիլդտը հայտարարել է, որ չի քննարկելու խորհրդարանի որոշումը, բայց կանի ամեն ինչ, որպեսզի Ցեղասպանության մասին հարցը արտացոլում չգտնի երկրի արտաքին քաղաքականության մեջ: Այս հայտարարությանը պատասխանել է «ձախերի» կուսակցության պատգամավոր Հանս Լինդեն, որ նրա կուսակցությունն Ազգային սահմանադրական հանձնաժողովի հետ քննարկելու է Բիլդտի դեմ մեղադրանքներ հարուցելու հարցը»,- գրում է գործակալությունը: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |