ՀԱՊԿ ուժերը կարող են օգտագործվել ՄԱԿ-ի համար![]() 18 մարտի 2010 - 13:34 AMT PanARMENIAN.Net - «Կազմակերպությունը ՄԱԿ-ի խնդրանքով կարող է իր խաղաղապահական ուժերը Հավաքական անվտանգության Պայմանագրի ազդեցության գոտու սահմաններից դուրս տեղափոխել»,- հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ես չէի ցանկանա մոդելավորել հնարավոր իրադրությունները: Բայց սկզբունքորեն խոսքը կարող է գնալ ՄԱԿ-ի խնդրանքով Հավաքական խաղաղապահական ուժերը Հավաքական անվտանգության Պայմանագրի ազդեցության գոտու սահմաններից դուրս տեղափոխելու մասին, օրինակ` Աֆրիկա: Բնականաբար, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի` յոթ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ»,- հայտնել է Բորդյուժան: Նա նշեց, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` Մոսկվա կատարելիք այցի ժամանակ ծրագրվում է ՄԱԿ եւ ՀԱՊԿ քարտուղարությունների միջեւ համագործակցության մասին համատեղ հռչակագիր ստորագրել` ավելացնելով, որ ՀԱՊԿ հետ կապերի հաստատման մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւը հարաբերությունների լեգիտիմիզացման առաջին քայլն է: «Հաջորդ քայլը ՄԱԿ եւ ՀԱՊԿ քարտուղարությունների միջեւ համագործակցության մասին համապատասխան համատեղ հռչակագրի ստորագրումն է: Դրա տեքստին հավանություն են տվել ՀԱՊԿ բոլոր արտգործնախարարները: Ինձ վստահված է ՄԱԿ քարտուղարության հետ համաձայնեցնել վերջնական տեքստը` կատարելով ոչ զգալի, կտրուկ փոփոխություններ չպահանջող շտկումներ եւ ստորագրել փաստաթուղթը: Նման փաստաթուղթ ունի ՆԱՏՕ-ն: Եվրոատլանտյան ալյանսը ժամանակին ավելի քան երկու տարի շարունակ ձգտում էր դրան»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով, փաստաթղթում, որը ծրագրվում է ստորագրել Պան Գի Մունի` Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, խոսքը գնում է քաղաքական համագործակցության, համատեղ հակաճգնաժամային արձագանքի, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին, հաղորդում է «Վրեմյա Նովոստեյ»-ը: ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թաջիկստանը, Ուզբեկստանը: ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |