Մարտի 21-ից 27-ն ընկած ժամակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ27 մարտի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ից 27-ն ընկած ժամակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանագծի հարավարեւելյան, կենտրոնական եւ հյուսիսարեւելյան ուղղություններում տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերը: Հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն առավել ինտենսիվ էր շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում: Միայն մարտի 22-ից 23-ը Կարմիրավան, Նամիրլի, Ջրաբերդ, Սեյսուլան, Շուրաբադ եւ Յարմջա ուղղություններում տեղաբաշխված հայկական հենակետերը հակառակորդի կողմից գնդակոծվել են 34 անգամ, որոնց ընթացքում, բացի «ԱԿ» տիպի ինքնաձիգերից, կիրառվել են նաեւ «Սեւ նետ» եւ «ՍՎԴ» հատուկ նշանակության դիպուկահարային զինատեսակներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից բոլոր ուղղություններով ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Հրադադարի խախտման արդյունքում ղարաբաղյան ուժերը կորուստներ չեն կրել, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում |