Կանադայում տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ 1 ապրիլի 2010 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Կանադայում տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ: Ինչպես ասվում է Կանադայի Հայ դատի հանձնախմբի (ANCC) կողմից Pan.ARMENIAN.Net ուղարկած հաղորդագրության մեջ, ապրիլի 14-ին Օտտավայում երկրի խորհրդարանի շենքում տեղի է ունենալու պատգամավորների եւ սենատորների ընդունելություն, իսկ «Թեքեյան» մշակութային կենտրոնում բացվելու է «Հայոց ցեղասպանության ժխտումը» ցուցահանդեսը: Ապրիլի 15-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) «Ալեք Մանուկյան» կենտրոնում տեղի է ունենալու այն հեղինակների գրքերի ցուցահանդես-վաճառքը, որոնք դարձել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերը: Ապրիլի 18-ին Մոնրեալում նախատեսված է «Ապրիլի 11-ի հուշարձանը» գրքի շնորհանդեսը, իսկ ապրիլի 21-ին քաղաքի Հոլոքոսթի թանգարանում կայանալու է գերմանացի բանաստեղծ, գրող Արմինե Վեգների լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որոնք արվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Կանադայի հայկական համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին ցույց են կազմակերպելու Կանադայի խորհրդարանի շենքի առաջ, իսկ հետո բողոքի ակցիա են անցկացնելու Օտտավայում Թուրքիայի դեսպանատան առաջ: Բացի դրանից, ապրիլի 24-ին Կանադայի եկեղեցիներում պատարագ կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը Այդ մասին նա հայտնել է ֆեսյբուքյան իր էջում Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանի ՊՆ–ն իր ապատեղեկատվություններով ագրեսիայի հիմք չի ստեղծում «Կրակոցներ միշտ կարող են լինել՝ զինվորական է, կարող է, խմել է, մի հատ էլ կրակել է, բայց ոչ մեր կողմից»,–ասել է նա Քոչարյան․ Վիրավորներ եղան, բայց զոհեր չուենցանք, որովհետև ուժային բլոկը հստակ աշխատեց «Մարտի մեկը լրիվ ուրիշ բան էր, սա ուրիշ բան էր»,–ասել է նա ՀԱԿ. Փաշինյանն իր «կղերաֆեոդալական վարկածով» փորձում է կոծկել իր պատասխանատվությունը Նշվում է, որ 1996-ին ԵԱՀԿ-ն ԼՂ հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որևէ որոշում չի ընդունել |