Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող թուրք փաստաբանի դեմ դատական հայց է առաջադրվել

PanARMENIAN.Net - Թուրք փաստաբան Սերհաթ Քամիլ Զորը դատական հայց է ներկայացրել իր գործընկեր Ջելիլ Էզմենի դեմ, որը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայց է ներկայացրել դատարան:

Զորը Էզմենին մեղադրել է պետական կառույցների հասցեին զրպարտության եւ թուրք ժողովրդին վարկաբեկելու մեջ` հայտնելով, որ նրա արարքը հակասում է մասնագիտական պարտականություններին, գրում է թուրքական Zaman թերթը: Իր հայցում թուրք փաստաբանը նշել է նաեւ, որ ինքը ծնունդով Էրզրումից է, որտեղ շատ բնակավայրեր հայկական ու հունական անվանումներ են կրում:

Ավելի վաղ քաղաքացիական գործերի դատարան էր դիմել փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանը, որը պահանջել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաբանի հայցում նաեւ Թալեաթ փաշային ու նրա համախոհներին մեղավոր ճանաչելու, եւ Թալեաթի անունը կրող փողոցներն ու պուրակները վերանվանելու պահանջ է պարունակվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---