Օբաման մտադիր է Թուրքիայից դուրս բերել ԱՄՆ միջուկային զենքը![]() 2 ապրիլի 2010 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննում է ՆԱՏՕ-ի երկրներից, այդ թվում նաեւ Թուրքիայից միջուկային զենքի դուրսբերման տարբերակներ: Բրիտանական The Times թերթը գրում է, որ Վաշինգտոնը լրջորեն վերանայում է իր միջուկային քաղաքականությունը, եւ ՆԱՏՕ-ի երկրներից միջուկային հրթիռների դուրսբերումն այդ ծրագրի հիմնական մասն է: Ներկայում ԱՄՆ-ն իր միջուկային զինանոցը պահում է Թուրքիայում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Հոլանդիայում: Այս երկրներում պահվում է ավելի քան 200 միջուկային B 61 տեսակի օդային ռումբ: Թուրքիայի «Ինջիրլիք» բազայում գտնվում է ամերիկյան 90 միջուկային ռումբ, որից 40-ը` Թուրքիայի, իսկ 50-ը ԱՄՆ-ի ԶՈւ վերահսկողության ներքո է գտնվում: «ԱՄՆ-ն այս հարցում միայնակ որոշում չի կարող կայացնել, քանի որ այդ որոշումը պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի շրջանակներում: Գերմանիան եւ Հոլանդիան իրենց հերթին պահանջում են հանել ամերիկյան ռումբերն իրենց տարածքներից», - գրում է The Times-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |