Լոս-Անջելեսում 4 հայ է սպանվել 5 ապրիլի 2010 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Սան-Ֆերնանդոյի (Լոս-Անջելես) հովտում` The Hot Spot սրճարանում անհայտ տղամարդը հրաձգություն է բացել, ինչի արդյունքում երեք հոգի տեղում մահացել են, մեկը տեղափոխվել է հիվանդանոց, եւս երկուսը վիրավորվել են եւ ծանր վիճակում են գտնվում: Ավելի ուշ Լոս-Անջելեսի ոստիկանության վարչությունը հայտարարել է, որ հաստատվել են չորս զոհված տղամարդկանց անձինք` Հայկ Եգնանյան (25 տարեկան, Glendale), Սարգիս Քարաջյան (26 տարեկան, Sherman Oaks), Հարութ Բաբուրյան (28 տարեկան, North Hollywood) եւ Վարդան Թոֆալյան (31 տարեկան): Լոս-Անջելեսի ոստիկանության պետի տեղակալ Քըրք Ալբանեսի կարծիքով, դա կանխամտածված հանցագործություն է եղել, հաղորդում է Los Angeles Times-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |