Ռուսաստանի դատախազությունում Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի երեք տարբերակ են հնչեցնում![]() 10 ապրիլի 2010 - 16:57 AMT PanARMENIAN.Net - p> ՌԴ դատախազությանն առընթեր Հետաքննչական կոմիտեում դիտարկվում են Տու-154 կառավարական ավիաշարքի ինքնաթիռի վթարի երեք տարբերակներ: ԴՀԿ-ում որպես վթարի հնարավոր պատճառ նշվում են վատ եղանակային պայմանները, անձնակազմի վրիպումը և անսարքություններն ինքնաթիռում: Ավելի վաղ, հղում անելով ուժային կառույցների աղբյուրին, ասվում էր, որ Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարը հակված են վերագրել մարդկային գործոնին: Ավիավթարը, որում զոհվեցին Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, երկրի Գլխավոր շտաբի և Ազգային բանկի ղեկավարները ու տասնյակ քաղաքական ու հասարակական գործիչներ, տեղի ունեցավ ապրիլի 10-ի առավոտյան: Տու-154-ը խիտ մառախուղի պայմաններում վայրէջքի ժամանակ ծառերին դիպավ: Ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սմոլենսկի մոտ գտնվող "Հյուսիսային" օդանավակայանի թռիչքային-վայրէջքային գոտուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Պաշտոնական լեհական պատվիրակությունը Կաչինսկու գլխավորությամբ Կատին էր ողևորվել լեհ սպաների գնդակահարության 70-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումներին մասնակցելու համար: Ճշտված տվյալներով, ինքնաթիռում 96 հոգի էր գտնվում: Նրանցից ոչ ոք կենդանի չի մնացել: Լեհաստանի նախագահի պարտականությունները, երկրի սահմանադրության համաձայն, հանձնվել են Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկուն, հաղորդում է Lenta.ru-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |