Հովիկ Աբրահամյանը և Նաբիհ Բըրրին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր![]() 12 ապրիլի 2010 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները շուտով կկարգավորվեն և հայտնել է աջակցելու իր պատրաստակամությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնելով, որ 2000թ. մայիսին Լիբանանի խորհրդարանը Նաբիհ Բըրրիի գլխավորությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, նշել է, որ նման քայլերը կարևոր են հետագայում այդպիսի հանցագործությունները կանխելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացումը ներկայումս ձգձգվում է Թուրքիայի խորհրդարանի կողմից, փորձ է արվում կապել ԼՂ հարցի հետ, մինչդեռ դրանք ոչ մի կապ չունեն: Հանդիպման արդյունքներով Հովիկ Աբրահամյանը և Նաբիհ Բըրրին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի խորհրդարանների միջև ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |