Ստեփանակերտում հարգել են Արթուր Մկրտչյանի հիշատակը![]() 14 ապրիլի 2010 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին` ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 18-րդ տարելիցի օրը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և, հարգանքի տուրք մատուցելով անվանի պետական ու քաղաքական գործչի հիշատակին, ծաղիկներ դրել նրա շիրմաքարին: Արարողությանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի կենտկոմի պատասխանատուներ, Արթուր Մկրտչյանի գաղափարակից ընկերներ, զինակիցներ ու հարազատներ, հասարակայնության ներկայացուցիչներ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Արթուր Մկրտչյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահն է, ՀՅԴ անդամ: Սպանվել է 1992թ. ապրիլի 14-ին սեփական տանը, չպարզված հանգամանքներում: ![]() ![]() Արթուր Մկրտչյան Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թ. ԼՂԻՄ Հադրութի շրջանում: Մինչեւ 1992 թ. հունվարի 8-ին ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնում ընտրվելը Հադրութի շրջանի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր: Նա Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից էր, պատմաբան, ՀՅԴ անդամ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |