Ապրիլի 28-ին Քնեսեթը քննարկելու է Հայոց ցեղասպանության հարցը

Ապրիլի 28-ին Քնեսեթը քննարկելու է Հայոց ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - “Ես որևէ կապ չեմ տեսնում տարածաշրջանում 95 տարի առաջ եղած դեպքերի և այսօրվա աշխարհաքաղաքականության հետ, սակայն իրականությունն այսպիսին է”, - նշել է նա:

Մերեց խմբակցության նախագահ, պատգամավոր Հայիմ Օրոնը, ով խորհրդարանում Ցեղասպանության ճանաչման համար գլխավոր պայքարողն է, ապրիլի 28-ին Քնեսեթում քննարկման կդնի Հայոց ցեղասպանության հարցը: Սակայն, նրա խոսքերի համաձայն, նա թերահավատորեն է տրամադրված, քանի որ ապրիլի 24-ը, երբ ամբողջ աշխարհում հիշելու են Ցեղասպանության ողբերգության օրը, շաբաթ օր է, իսկ Օրոնը մտադիր է այդ պայթունավտանգ թեմայի քննարկումը սկսել ապրիլի 28-ին` խորհրդարանի արձակուրդից հետո:

“Ես մշտական կապի մեջ եմ հայկական կազմակերպությունների հետ, բայց այս տարի կառավարությունը”ավելի շուտ կթաղի” այն, քան անցյալ անգամ, - ասել է Օրոնը IzRus-ի հետ զրույցի ժամանակ: - Ներկայում բանակցություններ են ընթանում Երևանի և Անկարայի միջև, ու շատերը խորհուրդ են տալիս չխանգարել նրանց: Ես կապ չեմ տեսնում տարածաշրջանում 95 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների և ներկա աշխարհաքաղաքականության միջև, սակայն իրականությունն այսպիսին է”:

Զեև Էլկինին (“Լիկուդ”) կոալիցիայի նախագահի պաշտոնին նշանակելուց հետո, Օրոնը կորցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր միակ դաշնակցին: “Նախկինում նա ղեկավարում էր “Իսրայել-Հայաստան” միջխորհրդարանական խումբը, սակայն հիմա կտեսնենք, թե ինչ ճնշում կգործադրեն կոալիցիայի իր ընկերները: Շուտով ես նրանց հետ կխոսեմ… Չնայած Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ սառեցմանը, ես թերահավատորեն եմ տրամադրված”, - ընդգծել է Օրոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---