Ահմետ Դավութօղլու. Հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչև Արձանագրությունները չվավերացվեն

Ահմետ Դավութօղլու. Հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչև Արձանագրությունները չվավերացվեն

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչև երկրները չվավերացնեն հայ-թուրքական Արձանագրությունները: Այդ մասին Անկարայում Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն: Նրա խոսքով, օրակարգում ներառված չէ առանց փաստաթղթերի վավերացման հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Նման կերպով Դավութօղլուն պատասխան տվեց Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանն այն մասին, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել նախքան Արձանագրությունների վավերացումը, հաղորդում է Anatolian News Agency-ն:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---