Անգլիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Կովկասին նվիրված միջազգային գիտաժողովին![]() 20 ապրիլի 2010 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-17-ը Սենթ Էնդրյուսի համալսարանում տեղի է ունեցել Կովկասին նվիրված միջազգային գիտաժողով` «Կովկաս. ազատության պատկերացում և տիրապետության բանակցում” խորագրով, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի դեսպանները, ինչպես նաև` տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և գիտնականներ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, քննարկվել են տարածաշրջանում առկա հակամարտություններին վերաբերվող հարցեր ու Կովկասի և Արևմուտքի հարաբերությունները, քաղաքական, մշակութային, լեզվական և պատմական հարցեր: Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանն իր ելույթում խոսել է հայերի ինքնության, Հայաստանի արտաքին քաղաքականության առջև ծառացած հիմնական մարտահրավերների, արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների և 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Դեսպան Գաբրիելյանը մասնավորապես նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը չի կարող դիտարկվել երրորդ երկրների հետ հարաբերությունների համատեքստում, և որ Հայաստանի ղեկավարությունը եւ հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ 1915թ. Հայոց ցեղասպանությունը կամ այն անտեսել որևէ նկատառումով: Նա մանրամասն անդրադարձել է ԼՂ հակամարտության պատմությանն ու ներկայացրել ԼՂ ժողովրդի արդար պայքարը` իր իրավունքների համար: Այնուհետև նա պատասխանել է ԼՂ հակամարտությանը և Հայաստանի տարածաշրջանին քաղաքականությանը վերաբերող հարցերին: Սենթ Էնդրյուս համալսարանը Շոտլանդիայի և ՄԹ առաջին համալսարաններից է և մեծ համբավ ունի, իսկ դրա Ռուսական, խորհրդային, կենտրոնական և արևելյան եվրոպական հետազոտությունների կենտրոնը, որն այս համաժողովը կազմակերպել էր Բրիտանական ակադեմիայի հետ, այս թեմայով միջոցառում է անցկացնում արդեն երկրորդ անգամ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |