Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը26 ապրիլի 2010 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի հետ: Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` ներառյալ իրադրության զարգացումը Իրանի միջուկային ծրագրի շուրջ և իրադրությունը Բոսնիայում և Հերցեգովինայում: Քննարկվել են նաև ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |