FAAE-ն կոչ է անում Ցեղասպանության ու Ղարաբաղի հարցի շուրջ հավաքագրել հայկական սփյուռքի ուժերը29 ապրիլի 2010 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (FAAE) բաց նամակ է ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասվում է. “մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ սփյուռքի հետ սկսած երկխոսության համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր ելույթները Chatham House-ում, Դեր Զորում, Վաշինգտոնում, երախտագիտություն ենք հայտնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման ներկա փուլի կասեցման մասին Ձեր ճիշտ որոշման համար”: FAAE կարծիքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Հայկական կողմը միայն կորուստ ունեցավ սկսված հայ-թուրքական հարաբերությունների պատճառով: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ֆորումն ընդգծում է, որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները Եվրոպայում սկսել են մեծամասշտաբ գործողություն` Մադրիդյան սկզբունքների առաջխաղացման ուղղությամբ, ինչն ապացուցում է, որ այդ վերափոխված տարբերակը հայկական կողմի համար վտանգ է ներկայացնում: Հայկական սփյուռքը միավորելու համար ֆորումն առաջարկում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հավաքագրել արտասահմանում գործող հայկական սփյուռքի բոլոր ուժերը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |