Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը30 ապրիլի 2010 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են Հարավային Կովկասի իրավիճակը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: “Նիստի ժամանակ քննարկվել են տարբեր երկրների հայտարարությունները 1915թ. իրադարձությունների մասին: Հայ և թուրք ժողովուրդների ընդհանուր պատմությունը կարելի է քննարկել միայն անհերքելի ապացույցների ու փաստերի և անկողմնակալ գիտական մոտեցման հիման վրա”,- հաղորդում է Anatolian News Agency-ն: Թուրքիայի Անվտանգության խորհրդի անդամները նշել են, որ Թուրքիան լի է Կովկասում կայունություն և համագործակցություն հաստատելու վճռականությամբ: Քննարկվել են նաև Հյուսիսային Կիպրոսի հարցը, Իրաքում խորհրդարանական ընտրությունները, ահաբեկչության դեմ պայքարը, վերջին դեպքերը Ղրղզստանում և Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի արդյունքները: Նիստը վարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |