Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ և ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ և ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպումը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին, հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Մոսկվա են հրավիրված նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սարգսյան-Ալիև հերթական հնարավոր հանդիպման մասին տեղեկատվություն դեռևս չկա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---