Տիգրան Սարգսյանը կհանդիպի Չեխիայի վարչապետի հետ

Տիգրան Սարգսյանը կհանդիպի Չեխիայի վարչապետի  հետ

PanARMENIAN.Net - Չեխիայի Կարլովի Վարի քաղաքում երեկ մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Արեւելյան գործընկերություն. Եվրոպական մայրցամաքի մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով նիստի քննարկման թեմաներ են նախանշված Արեւելյան գործընկերության մարտահրավերներն ու հեռանկարները, 2020 թվականին Եվրոպայի ռազմավարությունը, հանցավորության դեմ պայքարը, փողերի լվացումն, ինչպես նաեւ աշխատատեղերի ստեղծմանն առնչվող հարցեր:

ԵԺԿ խմբի նախագահ Ջոզեֆ Դաուլը նշել է, որ ԵԺԿ խումբը սատարում է Արեւելյան գործընկերների հետ համագործակցությունը: Նիստի ընթացքում նախատեսված են Տիգրան Սարգսյանի եւ Չեխիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Սիրիլ Սվոբոդայի ելույթները, որոնց հաջորդելու են քննարկումներ: Դրանց կմասնակցի Եվրոպական խորհրդարանի նախագահ Ջերզի Բուզեկը:

Այսօր այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունենալու Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի հետ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հիմնադրվել է 1976 թվականին, կենտրոնակայանը` Բրյուսել: Այն ունի կենտրոնամետ-աջակողմյան ուղղություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---