Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել բարեփոխումների փաթեթը

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել բարեփոխումների փաթեթը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել բարեփոխումների փաթեթը, որը կոչված է վերակառուցելու արդարադատության համակարգը և սահմանել բանակի պատասխանատվությունը քաղաքացիական դատարանների առջև:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանիխոսքերի համաձայն, այդ բարեփոխումներն անցկացնել պարտադրում է Եվրամիությունը, որին ձգտում է անդամակցել Անկարան: Սակայն ընդդիմությունը մեղադրում է իշխանական Արդարություն և զարգացում կուսակցությանն այն բանում, որ կուսակցությունն ուզում է իրեն ենթարկել Թուրքիայի ողջ իշխանությունը: Բարեփոխումների փաթեթը դրվելու է հանրաքվեի, որը, հավանաբար, կանցկացվի հուլիսին:

Ընդդիմությունը մտադիր է հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան, որն աշխարհիկ դիրքորոշում ունի և նախկինում հաճախ արգելափակել է Արդարություն և զարգացում կուսակցության նախաձեռնությունները, հաղորդում է Euronews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---