Հայաստան է ժամանում Կուբանի կազակական զորքերի պատվիրակությունը

Հայաստան է ժամանում Կուբանի կազակական զորքերի պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Հունիսին Հայաստան կժամանի ՌԴ Կուբանի կազակական զորքերի պատվիրակությունը: PanARMENIAN.Net ին Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միության տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ այդ այցի նպատակն է հարգանքի տուրք մատուցել 19-րդ դարի ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ընթացքում հայկական հողում զոհված կազակների հիշատակին: Բացի այդ, Կուբանի կազակները կմասնակցեն Հայ-կազակական բարեկամության ու համագործակցության միջազգային միավորման 10-ամյակի տոնակատարությանը:

«Հայ-կազակական բարեկամության արմատները գնում են դեպի դարերի խորքը: Հազարավոր կազակներ զոհվել են Հայաստանի տարածքում տարբեր պատերազմների ժամանակ` օգնելով հայերին պաշտպանել իրենց սահմանները պարսիկներից ու թուրքերից: Հայերն իրենց հերթին պաշտպանել են Կուբանի հողը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Մենք բարձր ենք գնահատում հայերի հետ բազմադարյան բարեկամությունն ու արժևորում ենք հիշատակի ավանդույթները», - նշել է Կուբանի կազակական զորքերի ատաման, կազակական գեներալ, ՌԴ Հարավային Դաշնային մարզի փոխմարզպետ Նիկոլայ Դոլուդան: Վերջերս Նովոռոսիյսկում իր գործունեությունն է սկսել Հայ-կազակական բարեկամության ու համագործակցության միջազգային միավորումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---