ԵՄ որոշում է կայացրել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ ասոցիատիվ համաձայնության մասին

ԵՄ որոշում է կայացրել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ ասոցիատիվ համաձայնության մասին

PanARMENIAN.Net - Եվրամիության Արտաքին գործերի խորհուրդը մայիսի 10-ին կայացած նիստում որոշել է Եվրամիության` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ, ասոցիացիայի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին: Ինչպես հաղորդում է ԵՄ պաշտոնական կայքը, ասոցիացիայի մասին համաձայնագրերը կփոխարինեն Հարավային Կովկասի այդ երկրների հետ ԵՄ-ի հետ համագործակցության ու գործընկերության մասին գործող համաձայնագրերը: Նիստի շրջանակներում քննարկվել է նաև նոր ենթակոմիտեների ստեղծման մասին հարցը, որոնք աշխատելու են համագործակցության խորացման ուղղությամբ տարբեր ոլորտներում:

«Արևելյան գործընկերության» մասին համատեղ հռչակագիրն ընդունվեց 2009թ. մայիսի 7-ին Պրահայում բարձր մակարդակով հանդիպման շրջանակներում: Հռչակագրում նշված է մասնակից երկրների ցանկությունը խորացնել ու ակտիվացնել ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---