Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին

Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայփ Էրդողանը հրահանգել է պաշտոնյաներին ու պետական ծառայողներին խուսափել դժվարություններ հարուցելուց Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ հարաբերություններում:

Էրդողանը հրահանգել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել այնպիսի հարցերում, ինչպիսիք են գերեզմանոցների պահպանումն ու պաշտպանությունը, հողային կադաստրի մեջ ի օգուտ փոքրամասնությունների կայացված դատական որոշումների ընդգրկումը և ոչ մահմեդական համայնքների հանդեպ ատելության բորբոքման մասին հրապարակումների հետքերով դատական հայցերի հրատապ քննարկումը:

Հրամանագիրը հրապարակվել է հինգշաբթի օրը «Պաշտոնական լրաբերում»:

Ըստ երկրի սահմանադրության ազգային փոքրամասնություն են համարվում հայերը, հույներն ու հրեաները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---