Հունաստանը և Թուրքիան այդպես էլ համաձայնության չեն եկել Կիպրոսի և Էգեյան ծովի շուրջ![]() 16 մայիսի 2010 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի և Թուրքիայի կառավարությունների ղեկավարներն Աթենքում եզրափակել են ապագա երկկողմանի հարաբերությունների մասին ինտենսիվ բանակցությունները: Բանակացությունների արդյունքում ստորագրվել է 21 համաձայնագիր առևտրի, նավագնացության, մշակույթի, կրթության, գիտական հետազոտությունների և անօրինական ներգաղթի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում: Սակայն գլխավոր վիճահարույց հարցերը` Էգեյան ծովում և Կիպրոսում ինքնավար իրավունքների մասին, կրկին մնացել են չլուծված: Էրդողանը և Պապանդրեուն իրենց հանդիպումը պատմական են անվանել և հույս հայտնել, որ համագործակցությունը կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, հաղորդում է AFP գործակալությունը: Բանակցություններին մասնակցում էին յուրաքանչյուր կողմից 10 նախարար և շուրջ 300 ձեռնարկատերեր: Այսուհետև հանդիպումները որոշվել է անցկացնել կանոնավոր կերպով: Հունաստանի և Թուրքիայի վարչապետերը հանդիպելու են տարին մեկ անգամ, իսկ երկու երկրների ԱԳ նախարարները` տարին երկու անգամ, հաղորդում է dpa գործակալությունը: Գործակալությունը հայտնում է, որ Էրդողանի` Աթենք ժամանելու օրը Հունաստանի մայրաքաղաքում հրկիզել են թուրքական դրոշներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |