Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգությունը սեպտեմբերի 12-ից տեղափոխվել է սեպտեմբերի 19-ը![]() 16 մայիսի 2010 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգությունը Թուրքիայի Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու հանրաքվեի պատճառով սեպտեմբերի 12-ից տեղափոխվել է սեպտեմբերի 19-ը: Ինչպես հաղորդել է Վանի նահանգապետի մամլո ծառայությունը, պատարագի տեղափոխումը համաձայնեցված է ՀԱԵ Կոնստանդնուպոլիսի պատրիարքության արքեպիսկոպոս, պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ, հաղորդում է Amatolian News Agency-ն: Ախթամարում պատարագն անցկացվում է տարին մեկ անգամ Խաչվերացի օրը, որը նշվում է սեպտեմբերի երկրորդ շաբաթում` ամսի 12-ին կամ 13-ին Հղումներ թեմայով. ![]() ![]() Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |