Էրդողանը մեկնում է Բաքու` քննարկելու Լեռնային Ղարաբաղը

Էրդողանը մեկնում է Բաքու` քննարկելու Լեռնային Ղարաբաղը

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանում է Բաքու: Ինչպես հաղորդում է Sunday’s Zaman-ը, Էրդողանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպման հիմնական թեման լինելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Երկօրյա այցի ընթացում քննարկվելու են նաև էներգետիկ համագործակցության հարցեր, տարածաշրջանային բնույթի ռազմավարական հարցեր, երկրների միջև մուտքի արտոնագրի հարցը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---