Արցախի համար ընտրությունները հանդիսանում են ժողովրդավարության ամենակարեւոր բաղադրամասերից մեկը

Արցախի համար ընտրությունները հանդիսանում են ժողովրդավարության ամենակարեւոր բաղադրամասերից մեկը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիսի 23-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված հարցերին: Զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը: Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության համար ընտրությունները քաղաքական պատասխանատու իրադարձություն են եւ հանդիսանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական հասարակության ամենակարեւոր բաղադրամասերից մեկը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ անկախության եւ ինքնիշխանության հետ միասին ժողովրդավարությունը հանդիսանում է բացառիկ արժեք, ինչը մեզ համար այլընտրանք չունի:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ընտրությունների ընթացքում քաղաքացիների համար չծագի որեւէ խնդիր` լինի դա իրավական, քաղաքական, տեխնիկական կամ այլ բնույթի, իսկ դրանց առաջացման դեպքում` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խնդիրները անհապաղ կարգավորելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---