Բակո Սահակյան. Արտերկրից դիտորդների մասնակցությունն Արցախի ընտրություններին շատ կարևոր է![]() 19 մայիսի 2010 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ընդունել է Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ, Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Փարիզի գրասենյակի ներկայացուցիչ Մորիս Բոննոյին, ով Արցախ է ժամանել Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է ընտրություններին արտերկրից դիտորդների մասնակցության կարևորությունը, ինչը լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ փորձի փոխանակման, հանրապետությունում ընտրական համակարգի շարունակական կատարելագործման համար, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |