ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Թուրքիային վավերացնել Արձանագրությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Թուրքիային վավերացնել Արձանագրությունները

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շարունակումը բխում է ողջ տարածաշրջանի շահերից, և կայություն կբերի այդ վտանգավոր գոտում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա կոչ է արել կողմերին վերջնականապես ավարտել Արձանագրությունների գործընթացը և բացել հայ-թուրքական սահմանը:

Ինչ վերաբերվում է Հայոց ցեղասպանությանը, նա նշել է, որ «նրան հայտնի է երկու ժողովուրդների միջև հին պատմական վեճը, որը դժվարացնում է հարաբերություննեի կարգավորումը»: «Այնուամենայնիվ, Հայաստանի և Թուրքիայի` տարածաշրջանի երկու կարևոր երկրների միջև դրական և համաձայնեցված հարաբերությունները հսկայական նշանակություն կունենան ինչպես տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, այնպես էլ երկու երկրների ժողովուրդների միջև համագործակցության համար»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---