Սերժ Սարգսյան. Եվրաինտեգրումը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը![]() 27 մայիսի 2010 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Սերժ Սարգսյանը նշել է, որ եվրաինտեգրումը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Կողմերը խոսել են Արևելյան գործընկերության ծրագրի ընձեռած նոր հնարավորությունների մասին: Նրանք ընդգծել են, որ Արևելյան գործընկերության ձևաչափը նաև Կովկասի երկրների միջև համագործակցությունը խթանելու, կայունություն և համերաշխություն հաստատելու արդյունավետ միջոց է: Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի պարզեցմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն և ԼՂ բանակցային գործընթացին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |