Լեհաստանն առաջարկում է «Արևելյան գործընկերության» Բարեկամների խումբ ստեղծել![]() 29 մայիսի 2010 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանը հանդես է եկել «Արևելյան գործընկերության» Բարեկամների խումբ ստեղծելու առաջարկով, որի մեջ կարող են մտնել այդ նախաձեռնությամբ հետաքրքրված երկրները: Այդ մասին լրագրողներին Վարշավայում հայտնել է Լեհաստանի ԱԳ նախարարի լիազորված անձ Անջեյ Չեշկովսկին: «Այդ խումբը կարող են հրավիրել ոչ միայն նախաձեռնության դոնոր երկրները, այլև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան ու Ռուսաստանը»,- ասել է Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Նրա խոսքով, Ռուսաստանը պետք է կողմնորոշվի, թե որքանով է հետաքրքրված «Արևելյան գործընկերությամբ»: Լեհ դիվանագետն ավելացրել է, որ «Արևելյան գործընկերության» Բարեկամների խումբ մտնել ցանկացող պետությունների հետ պաշտոնական բանակցությունները կսկսվեն միայն ԵՄ-ում այդ հարցը դիտարկելուց հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |