Եվրահանձնաժողովում պայմաններ են մշակում «Արևելյան գործընկերության» երկրների հետ անցագրային ռեժիմի պարզեցման համար29 մայիսի 2010 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունում ցանկանում են «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների հետ անցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրմանը հասնել մինչև Իսպանիայի նախագահության ժամկետի ավարտը: Այդ մասին Վարշավայում լրագրողներին հայտնել է Լեհաստանի ԱԳ նախարարի լիազորված անձ Անջեյ Չեշկովսկին: «Եվրոպական հանձնաժողովում սկսվել է պայմանների մշակումը, որոնց կատարումը նախաձեռնության մասնակից երկրների կողմից անհրաժեշտ է անցագրային ռեժմի պարզեցման համար»,- ասել է Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Անջեյ Չեշկովսկին հաղորդել է, որ 2011 թվականի մայիսի 19-ին Բուդապեշտում կկայանա «Արևելյան գործընկերության» ու ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովը: «Այդ գագաթաժողովին մենք պետք է արդեն որոշակի արդյունքներով ներկայանանք: Լեհաստանը գոհ է «Արևելյան գործընկերության» գործընթացների իրականացման ընթացքից, բայց հարկավոր է արագացնել դրանք»,- հայտնել է լեհ դիվանագետը: PanARMENIAN.Net ի թղթակցի խնդրանքով, գնահատելով Հայաստանի ակտիվությունն «Արևելյան գործընկերության» շրջանակներում, Անջեյ Չեշկովսկին հայտնել է, որ Հայաստանն ակտիվ է ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցում: Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, ապա Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ավելացրել է, որ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսիայում, Մոլդովայում և Ուկրաինայում միայն փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով Եվրահանձնաժողովը 30 միլիոն եվրո կհատկացնի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |