Սերժ Սարգսյանը Դոնի Ռոստովում հանդիպեց ՌԴ նախագահի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, տնտեսական համագործակցության, հումանիտար ոլորտում շփումների ակտիվացման հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Ողջունելով Հայաստանի իր գործընկերոջը` ՌԴ նախագահ ն ասել է. «Մենք որպես մոտ գործընկերներ, ռազմավարական դաշնակիցներ պետք է հաճախակի հանդիպենք: Ըստ էության, մենք հենց այդպես էլ վարվում ենք: Վերջերս Դուք մասնակցեցիք մայիսի 9-ի` ֆաշիստական զավթիչների դեմ այն ժամանակ մեր ընդհանուր պետության Հաղթանակի 65 –ամյակի տոնակատարություններին: Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել, որ Դուք այդ օրը մեզ հետ էիք: Դա ցույց է տալիս մեր պետությունների մերձավորության աստիճանը և ռազմավարական հարաբերությունները զարգացնելու հետագա ցանկությունը»:

ՌԴնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է եվրոպական գործընկերների հետ իր մի քանի հանդիպումների արդյունքների մասին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:

Հայաստանի նախագահը կարևորել է նման աշխատանքային հանդիպումները և ասել. «Կարծում եմ, որ սա լավ ձևաչափ է: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի և այս գեղեցիկ քաղաք այցելելու հնարավորության համար: Դոնի Ռոստովի և մարզի հետ հայ գիտական և ստեղծագործական մտավորականության մի ամբողջ շարք անուններ են կապված: Այստեղ կա մեծ սփյուռք: Այսօր նախատեսված է իմ հանդիպումը Ռուսաստանի հարավային մասի սփյուռքի ներկայացուցիչների հետ»:

ՀՀնախագահ Սերժ Սարգսյանըշնորհակալություն է հայտնելջերմ ընդունելության և Մեծ հաղթանակի 65-ամյակի միջոցառումների փայլուն կազմակերպման համար և ասել. «Ես հպարտ էի. հզոր շքերթը մեր ընդհանուր պատմության և մեր մարտական եղբայրության հրաշալի հիշեցում էր»:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` այս տարվա օգոստոսին Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---