Ադրբեջանը դատապարտել է Իսրայելի հարձակումը «Ազատության նավատորմի» վրա 1 հունիսի 2010 - 21:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը դատապարտել է Իսրայելի հարձակումը «Ազատության նավատորմի» վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը: Ըստ նրա, ստեղծված իրավիճակը մտահոգում է Ադրբեջանին. Ադրբեջանը գտնում է, որ հումանիտար ակցիայի վերածումը մարդկային զոհերի մտահոգիչ փաստ է: Այդ միջադեպը պետք է քննվի սեղմ ժամկետում, իսկ մեղավորները պետք է պատժվեն»: Պոլուխովը հիշեցրել է նաև, որ Ադրբեջանը Գազայի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու կողմնակից է: «Երկրի նախագահի հանձնարարությամբ ԱԳՆ ղեկավար Էլամր Մամեդյարովը շարադրել է Ադրբեջանի դիրքորոշումը դոնորների միջազգային խորհրդաժողովում` Շարմ էլ Շեյխում»,-հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Իսրայելի հատուկ նշանակության ուժերը մայիսի լույս 31-ի գիշերն անցկացրել են «Ազատության նավատորմի» վեց նավերի բռնագրավման գործողություն: Նավերը մեկնում էին Պաղեստին հումանիտար բեռով, նավերի վրա կար 600 իրավապաշտպան, նրանց մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են: Իսրայելցիները հաստատում են 9 զոհերի առկայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |