Հայաստանը կսատարի Կանադայի թեկնածությանը ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամների ընտրություններում

Հայաստանը կսատարի Կանադայի թեկնածությանը ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամների ընտրություններում

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին կայացավ Հայաստանի և Կանադայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լոուրենս Քենոնի բանակցությունների երկրորդ փուլը: Երկուստեք ընդգծվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման կարևորությունը: Հայաստանի և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հունիսին Կանադայում կայանալիք Մեծ ութնյակի և Քսան երկրների խմբի գագաթաժողովների օրակարգում ընդգրկված հարցերը:

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններում Կանադայի թեկնածությանը սատարելու Հայաստանի որոշման մասին:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Կանադայի գիտության և տեխնոլոգիաների նախարար Գերի Գուդյերի հետ էր: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Կանադայի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները: Կարևորվեց բնագավառի ներկայացացուցիչների փոխանակումների խրախուսումը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Կանադայի գիտակրթական հաստատությունների միջև համագործակցություն հաստատելու վերաբերյալ:

Նախարար Գուդյերն ասաց, որ ինքը հետամուտ կլինի Հայաստանի և Կանադայի գիտակրթական հաստատությունների և գիտնականների միջև կապերի հաստատման խթանմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---