ՀԱՊԿ երկրների ոստիկանությունը համատեղ վարժանքներ կանցկացնի![]() 2 հունիսի 2010 - 14:42 AMT PanARMENIAN.Net - 2010թ. հունիսի 7-11-ն առաջին անգամ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների Արագ արձագանքման հավաքական ուժերին անդամակցող պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) «Կոբալտ-2010» մարտավարական հատուկ վարժանքը: Վարժանքի ընթացքում նախատեսվում է ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի տարածքում ահաբեկչական խմբերի գործունեության կասեցմանն, զենքի, թմրանյութերի ու պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության ուղիների կասեցմանն ուղղված համատեղ գործողությունների անցկացում: Վարժանքը տեղի կունենա ՌԴ ՆԳՆ Հյուսիսկովկասյան տարածաշրջանային հրամանատարության «Կադամովսկի» տարածաշրջանային ուսումնական կենտրոնի բազայի վրա: Վարժանքներին կմասնակցեն ՌԴ ներքին գործերի հատուկ ստորաբաժանումները և օպերատիվ խմբերն ու ՆԳՆ և ներքին զորքերի ստորաբաժանումները Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից, հաղորդում է ՀԱՊԿ ներկայացուցչությունը ՀՀ-ում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |