ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան թեմը մեղադրում է Getty թանգարանին «Զեյթունի ավետարանն» ապօրինաբար ձեռք բերելու համար![]() 3 հունիսի 2010 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմը հայց է ներկայացրել Փոլ Գեթթիի և Getty թանգարանի դեմ: Թեմը պահանջում է վերադարձնել «Զեյթունի ձեռագիր ավետարանի» 7 էջերը: Ավետարանը 1256 թվականին ստեղծել է միջնադարի հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը: Թեմի փաստաբանները պնդում են, որ այդ յոթ էջերը կորցվել կամ գողացվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Հայցում ասվում է, որ կանոնիկ տեքստի 7 էջերը ապօրինաբար պահվում են Getty թանգարանում: Ըստ թեմի ներկայացուցիչների, երբ թանգարանը ձեռք էր բերում այդ էջերը, նա գիտեր կամ պետք է գիտենար, որ Զեյթունի ավետարանը գողացվել է և պատկանում էր այն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին: Ավետարանը նկարազարդվել է կայսր Կոնստանտինոս Առաջինի համար, Կոստանդնուպոլսի անկումից երկու դար առաջ: Ավետարանի մյուս մասը գտնվում է Երևանի Մատենադարանում: Դատապաշտպան Վարդգես Եղիանյանը, որը ներկայացնում է ՀԱԵ ԱՄՆ-ի Արևմտյան թեմը, պահանջում է 35 մլն դոլար վճարել վնասի համար և վերադարձնել էջերը Կիլիկիայի կաթողիկոսությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |