Էրդողանն անձամբ կմասնակցի «Գազայի շրջափակման» ճեղքմանը

Էրդողանն անձամբ կմասնակցի «Գազայի շրջափակման» ճեղքմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Գազայի հատվածի շրջափակումն»անձամբ ճեղքելու մտադրության մասին, այսօր հաղորդել է լիբանանյան «Ալ Մուսթակբալ» թերթը, հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Ինչպես հաղորդում է Լիբանանում հրատարակվող թերթը, Էրդողանը տեղեկացրել է իր ծրագրերի մասին Սպիտակ տան վարչակազմին: Նա, մասնավորապես, ասել է, որ թուրքական ռազմանավերը դեպի Գազա կուղեկցեն հումանիտար օգնությամբ շարասյուները: ԱՄՆ վարչակազմը խնդրել է Թուրքիայի վարչապետին հետաձգել իր պլանները, գրում է լիբանանյան թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---