Իրանի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևը պատրաստ է քվեարկության 8 հունիսի 2010 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Իրանի մասին ՄԱԿ-ի ԱԽ նոր բանաձևը պատրաստ է քվեարկության: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն: Նա քվեարկություն նշանակելու մասին ստույգ ամսաթիվ չանվանեց`ընդգծելով միայն, որ դա տեղի կունենա շատ կարճ ժամկետում: Փաստաթղթի դրույթների համաձայն, նրանում կոչ է արվում ՄԱԿ-ի բոլոր անդամ-երկրներին զգոնություն հանդես բերել իրանական բանկերի մասնակցությամբ դրամական փոխանցումների վերաբերյալ, քանի որ դա, նախագծի հեղինակների կարծիքով, կկանխի երկրի միջուկային ծրագրին աջակցելը: Փաստաթուղթը նաև փոփոխության է ենթարկում դիտարկման միջազգային մեխանիզմի ստեղծումը, որը թույլ կտա վերահսկել բեռնատար նավերը և իրականացնել դրանց զննումն այն դեպքում, եթե կասկած կա, որ նրանց վրա գտնվում են Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին վերաբերվող բեռներ: Նախատեսվում են նաև մի շարք այլ միջոցներ, այդ թվում արդեն գոյություն ունեցող սպառազինությունների ցուցակի ընդլայնում, որոնց վաճառքն Իրանին արգելված է: Դրա մեջ մտնում են գրոհային ուղղաթիռներ և հրթիռներ, որոնց բացակայությունը չի ազդի Իրանի պաշտպանունակության վրա, ուստի այդ միջոցը առարկություն չի առաջացրել Ռուսաստանի և Չինաստանի մոտ: Ոչինչ չի ասվում Իրան բենզինի մատակարարման արգելքի և իրանական նավթի ներկրման ինչ-որ սահմանափակումների մասին: Իրանի նկատմամբ «կապույտ փաստաթուղթ» անվանումով պատժամիջոցների նոր փաթեթը չորեքշաբթի օրը կարող է ընդունվել ՄԱԿ ԱԽ կողմից, հաղորդում են ԶԼՄ-ները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին |