Թուրքիայի ՍԴ-ն ընդունել է ընդդիմության հայցը սահմանադրական բարեփոխումների դեմ 8 հունիսի 2010 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունել է Ժողովրդահանրապետական կուսակցության հայցը սահմանադրական բարեփոխումների դեմ` պահանջելով չեղյալ հայտարարել մայիսին ընդունված սահմանադրական բարեփոխումները: Սահմանադրության ուղղումների փաթեթը ներկայացրել էր Արդարության և զարգացման կուսակցությունը: Սահմանադրության մեջ 29 փոփոխություն է կատարվել: Սահմանադրությունն ընդունվել էր 1980 թվականի սեպտեմբերի 12-ին: Ուղղումները վերաբերում են արդարադատության համակարգին, որով հնարավորություն է տրվում քրեական գործ հարուցել զինվորականների դեմ քաղաքացիական դատական ատյանների կողմից, փոխանցում է քաղաքական կուսակցությունների լուծարման լիազորությունները խորհրդարանին: Ներմուծվում է օմբուդսմենի ինստիտուտ և ճանաչվում է պետծառայողների կոլեկտիվ պայմանագրեր կնքելու և գործադուլ անցկացնելու իրավունքը: ԱԶԿ-ն հայտարարում է, որ սահմանադրական բարեփոխումները հաշվի են առնում ԵՄ նորմերը, որին 2005թ. ի վեր ձգտում է անդամակցել Անկարան: Ժողովրդահանրապետական կուսակցությունը ապօրինի է համարում ուղղումները և պահանջում է չեղյալ հայտարարել դրանք: Դա հիմնական ընդդիմադիր կուսակցությունն է: Դենիզ Բայկալի սկանդալային պաշտոնանկումից հետո, կուսակցուիթյունը գլխավորեց Քեմալ Ղըլիջարօղլուն, որը հստակ հետևում է Քեմալ Աթաթուրքի հիմնած Թուրքիայի պետական կառուցվածքին:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |