Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը դեմ է օտարալեզու դպրոցների բացմանը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) քննարկել է Հայաստանում հայոց լեզվի և ազգային երաժշտության շուրջ պրոբլեմները: Ինչպես հայտնեց ԵՀՄՖ-ի մամլո քարտուղար Սերգեյ Բարսեղյանը, նախագահությունը ողջունում է հայ մտավորականության կողմից օտարալեզու դպրոցների բացման դեմ ծավալված պայքարը: ԵՀՄՖ-ը չի ընկալում մայրենի լեզվի նկատմամբ այսօրվա արհամարական վերաբերմունքը Հայաստանում:

Ըստ ԵՀՄՖ-ի նախագահության անհրաժեշտ է հետևել պաշտոնական և քաղաքական ներկայացուցիչների բանավոր խոսքին, ինչպես նաև բոլոր հեռուստատեսությունների, հատկապես հանրայինի եթերից հնչող խոսքի մշակույթի բավարար մակարդակ ապահովելու խնդրին: Ոչ միայն ադրբեջանական այլև թուրքական մամուլում հնչում է կարծիք, նույնիսկ ծաղր հայերի կողմից իրենց երաժշտության կրկնօրինակման և պլագիատի մասին: Սա խայտառակություն է երկու առումով.պղծվում է այն բարձ երաժշտության հիմքը, որը թողել է սերունդներին հանճարեղ Կոմիտասը, իսկապես կրկնօրինակվում է հարևանների այդ անճաշակ, նույնիսկ այլանդակ երաժշտությունը:

ԵՀՄՖ-ի նախագահությունը հրավիրում է հայ մտավորականության ուշադրությունն այս փաստերի վրա` առաջարկելով օտարալեզու դպրոցների դեմ պայքարի շարունակություն որպես մարտահրավեր նետել նաև վերոհիշյալ արատներին, ասվում է ԵՀՄՖ-ի մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---