Մերձդնեստրում ձերբակալված լրագրող Էռնեստ Վարդանյանի մայրը դիմել է Ռուսաստանի նախագահին և Գերմանիայի վարչապետին

Մերձդնեստրում ձերբակալված լրագրող Էռնեստ Վարդանյանի մայրը դիմել է Ռուսաստանի նախագահին և Գերմանիայի վարչապետին

PanARMENIAN.Net - Լրագրող Էռնեստ Վարդանյանի մայրը` Թամարա Շագոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով քննադատել է ՄՄՀ իշխանությունների գործողությունները:

«ՄՄՀ պետանվտանգության մամլո ծառայությունը բաց նամակ է տարածել Էռնեստ Վարդանյանի անունից, որով նա, իբր, հաստատում է լրտեսությամբ զբաղվելու մասին իր դեմ հարուցված մեղադրանքը և ինչ-որ անհասկանալի խնդրանքով դիմում է ՄՄՀ-ում գտնվող դիվանագիտական կորպուսների ղեկավարներին: Այսպիսով, կանխավ մտածված սցենարի համաձայն, ՄՄՀ իշխանությունները փորձում են արդարացնել իրենց անօրինական գործողություններն իմ որդու հանդեպ», - ասվում է դիմումի մեջ:

Նրա խոսքերի համաձայն, ՄՄՀ իշխանությունների պարբերաբար տարածվող տեղեկատվությունը Վարդանյանի անունից հաստատում են, որ նրա ձերբակալությունն անհիմն է և որ նա ոչ միայն քաղաքական խաղերի զոհ է, այլև իշխանությունների փաստացի պատանդը: Շագոյանը գրում է նաև, որ մինչ օրս իրավապահ մարմինները ոչ մի փաստ չեն ներկայացրել, որը կարող է նրան մեղադրել լրտեսության մեջ: «Սակայն գաղտնի հետաքննությունը նրանց համար արգելք չի եղել, որ երկու անգամ եթեր արձակեն հետաքննության տակ գտնվող անձի հայտարարությունը, որով նա ինքն իրեն մեղադրում է: Իսկ ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը: Դա իմ որդու, նրա մանկահասակ երեխաների, նրա երիտասարդ կնոջ, անչափահաս քրոջ և իմ դեմ իրագործած մարդու իրավունքների խախտում է, որն անթույլատրելի է իրավական, ժողովրդավարական երկրի համար», - նշում է Շագոյանը:

Վարդանյանի մայրը դիմել է նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին և Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելին, որոնց նախաձեռնությամբ մի քանի օր առաջ ստորագրվել է հուշագիր` «Ռուսաստան և Եվրամիություն» կոչվող հանձնաժողով ստեղծելու մասին: Այդ շրջանակներում նախատեսվում է համագործակցել մերձդնեստրյան հակամարտության հարցի շուրջ, ուշադրության արժանացնել Էռնեստ Վարդանյանի ձերբակալության հարցը` որպես ՄՄՀ-ում մարդու ազատության և իրավունքի աննախադեպ խախտման փաստ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---