Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները մտադիր են համատեղ հայց ներկայացնել «Վանդակ» ծրագրի դեմ

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները մտադիր են համատեղ հայց ներկայացնել «Վանդակ» ծրագրի դեմ

PanARMENIAN.Net - «Ակօս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները մտադիր են դիմել Թուրքիայի 12-րդ Գերագույն քրեական դատարան և համատեղ հայց ներկայացնել Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարության դեմ` մեղադրելով «Վանդակ» ծրագրի կազմակերպման և մշակման մեջ: Ծրագիրը նախատեսված է Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների սպանությամբ զբաղվելու համար:

Today’s Zaman թերթը գրում է, որ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը գտնում է. « Շատ հավանական է, որ «Վանդակ» ծրագրի հեղինակները կարևոր տեղեկատվություն ունեն Հրանտ դինքի սպանության մասին»:

«Վանդակ» ծրագրի գործով մեղադրյալները դատարանի առջև կկանգնեն հունիսի 15-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---