Լատվիայի հայ համայնքը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունը Սեյմում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում13 հունիսի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Լատվիայի հայ համայնքը մտադիր է ակտիվացնել իր համագործակցությունը Սեյմում Հայաստանի աջակցության խմբի հետ, որպեսզի Լատվիայի խորհրդարանը ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Miasin.Ru պորտալին տված հարցազրույցում հայտնել է Ռիգայի հայ համայնքի (ՌՀՀ) նախագահ, «Արարատ» թերթի խմբագիր և հրատարակող Ալեքսանդր Գերոնյանը: Խոսելով ապագայի պլանների մասին` Գերոնյանը նշել է, որ ծրագրվում է նաև մշակութային միջոցառումներ անցկացնել, ավելի շատ երիտասարդության ներգրավել հասարակական աշխատանքների մեջ: Պատասխանելով հարցին այն մասին, թե որքանով է Լատվիայի հայ երիտասարդությունը ներգրավված համայնքի հասարակական աշխատանքների մեջ, Ալեքսանդր Գերոնյանը հայտնել է, որ հայ երիտասարդությունը բոլորովին միասնական չէ, չնայած վերջերս ստեղծված Լատվիայի Երիտասարդության միությանը: Նրա խոսքով, ակտիվիստների թվում մոտ երկու տասնյակ տղաներ և աղջիկներ են, որոնք սերտ կապեր ունեն Էստոնիայի հայրենակիցների հետ: Անդրադառնալով Ռիգայում հայերենի ուսուցման հարցին` Գերոնյանն ասել է, որ 1988 թվականից ի վեր քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց էր գործում: «Դասագրքերը բերում էին Երևանից, դասախոսներն այստեղից էին: Գոյություն ունեին նաև հայերենի ուսուցման արագացված դասընթացներ մեծահասակների համար: Բայց, ցավոք, արդեն հինգ տարի է, ինչ կիրակնօրյա դպրոցը չի գործում: Բայց մենք ծրագրում են բացել այն Ռիգայում Հայկական Սբ.Գրիգոր Լուսավորչի եկեղեցուն կից»,- հաղորդել է ՌՀՀ նախագահը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |