Իսրայելի սուպերմարկետները բոյկոտ են հայտարարում թուրքական ապրանքներին

Իսրայելի սուպերմարկետները բոյկոտ են հայտարարում թուրքական ապրանքներին

PanARMENIAN.Net - Կոշտ մրցակցային պայքարը չի խանգարել խոշոր իսրայելական սուպերմարկետներին հայրենասիրություն դրսևորել` «Ռիբուա Կախոլ» ցանցը, որի կազմում են մտնում «Մեգա», «Մեգա բա-Իր» և «Մեգա-Բուլ» սուպերմարկետները, որոնք ալյուր և մակարոնեղեն են ներմուծում Թուրքիայից, որոշել են հրապարակայնորեն հրաժարվել առևտրային կապերից մի պետության հետ, որի վարչապետը մրցում է Ահմադինեժադի հետ հակաիսրայելական իր կոչերում:

Սուպերմարկետների ցանցերը հայտարարել են, որ նրանք այսուհետ չեն աշխատի թուրք առաքիչների հետ` հավելելով, որ հարաբերությունները թուրք ընկերությունների հետ խնդրահարույց էին վերջին ամսում, իսկ վերջերս դադարեցվեցին: Միևնույն ժամանակ, նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթածներից շատերը նշում են, որ կողմ են բոյկոտին «առանց ֆանատիզմի»` համարելով այն իրենց ավանդը Անկարային արժանի հակահարված տալու գործում:

Բանավեճի մասնակիցները տարածում են և ստուգում են թուրքական արտադրության ապրանքների ցուցակները: Ամենամեծ ցուցակը կազմված է գրեթե 50 արևմտյան ընկերությունների ցանկից, որոնց արտադրանքը ևս հավաքվում կամ թողարկվում է այդ երկրի գործարաններում: Խոսքը գնում է ավտոմեքենաների, կենցաղային քիմիայի, ծխախոտի, հագուստի և այլ ապրանքատեսակների մասին: Հիմնական խորհուրդն է` ստուգել ապրանքը գնումից առաջ և աշխատել փոխարինել այն Իսրայելում արտադրվող մեկ այլ ապրանքով, գրում են իսրայելյան ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---