ՄԱԿ-ի Մարդու իրավուքների դեսպանը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Մարդու իրավուքների պաշտպանների կարգավիճակի մասին հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագգյան կիրականացնի իր առաջին առաքելությունը Հայաստանում 2010թ. հունիսի 14-18-ը: Սա կլինի նաև 2000թ. ի վեր ՄԱԿ-ի Մարդու իրավուքների դեսպանի առաջինը այցը:

Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական զեկույցի վերջին ակնարկը Հայաստանի մարդու իրավունքների իրավիճակի մասին լավ հնարավորություն է տալիս քննարկելու Մարդու իրավուքների պաշտպանների մանդատների առաջարկությունները և գնահատելու Կառավարության այն մեխանիզմները, որոնք արդեն նպատակ ունի ապագայում կիրառել, - ասաց անկախ փորձագետը:

Առաքելության նպատակն է անձամբ, օբյեկտիվ և անկողմնակալ կերպով գնահատել երկրում մարդու իրավուքների պաշտպանների իրավիճակը և նախաձեռնել իշխանությունների հետ կառուցողական համագործակցության գործընթաց, - ավելացրեց տկն. Սեկագգյան, ով Հայաստան է այցելում կառավարության հրավերով:

Առաջնային տեղեկատվություն հավաքելու համար հատուկ զեկուցողը կհանդիպի պետական պաշտոնյաների, օրենսդրական և դատական ճյուղերի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության լայն շրջանի և մամուլի հետ, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների և մարդու իրավունքներով զբաղվող տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների ու դիվանագիտական կորպուսի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---